Մշակույթ 19:03 12/06/2015

«Հայաստանը ՄԻԴԵՄ-ին ներկայացել է հզոր երաժշտական ներուժով»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Տաշիր գրուպ» ընկե­րու­թյան հովանավորությամբ՝ ս. թ. հունիսի 5-8-ը Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով, «Երաժշտության հայկական տարրերը» խորագիրը կրող հայեցակարգով մասնակցել է ՄԻԴԵՄ մի­ջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնին: Ծրագիրն իրականացրել է «ՊրոԱրտ» ընկերությունը: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:

ՄԻԴԵՄ-2015 փառատոնին ներկա է գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում էին հայ երաժշտարվեստի անվանի գործիչներ՝ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը, ֆրնասահայ երգչուհի Ռոզի Արմենը, ֆրանսահայ անվանի ռեժիսորներ Ալեն Թերզյանն ու Ռոբեր Գեդիկյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը, երաժշտագետ Աննա Արևշատյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը:

ՄԻԴԵՄ երաժշտական ինդուստրիայի միջազգային փառատոնը հիմնադրվել է 1966 թ. Կաննում և համարվում է ոլորտում առա­­ջատար փառատոներից մեկը: Փառատոնին մասնակցում են աշխարհի ձայնագրման հեղի­նակավոր ֆիրմաները, հայտնի երգիչներ, խմբեր, պրոդյու­սերական կենտրոններ, երաժշտական հրատարակչություններ, հայտնի մենակատարներ և երաժշտական խմբեր:

Որպես ՄԻԴԵՄ-2015 փառատոնի Հայաստանի խոր­հրդանիշ ընտրվել էր ՆՈՒՌ-ը, որը պատկերված է չորս գույնով` խորհրդանշող չորս տարերքները` հողը, օդը, ջուրը և կրակը:

Հատուկ ՄԻԴԵՄ-2015 փառատոնի համար պատրաստվել էր «Մենք հայ ենք» խորագրով տեսահոլովակը, որը մշտապես ցուցադրվում էր տաղավարում և բացօթյա տարածքներում:

Չորս օրերի ընթացքում Կաննում թևածում էր հայկական շունչը. ինչպես բացօթյա բեմահարթակներում, այնպես էլ համերգային դահլիճներում հնչում էր հայ դասական, հոգևոր, ջազ, ռոք, էթնո-ջազ երաժշտությունը:

Հունիսի 5-ին, «Պալե դե ֆեստիվալի» «Ռիվերա» սրահում տեղի ունեցավ Հայաստանի տաղավարի պաշտոնական բացմանը նախորդող մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ս. Սմբատյանը, «Հայհեղինակ» կազմա­կեր­պության ղեկավար Ս. Ներսիսյանը, «Կատուներ» ջազ համույթի ղեկավար Վ. Հայ­րապետյանը, «ՊրոԱրտ» ընկե­րու­թյան տնօրեն Ռ. Տոնիկյանը, «Տաշիր գրուպ» ընկե­րու­թյան ներկայացուցիչը: Մասնակիցները ներկայացրեցին հայաստանյան տաղավարի հայեցակարգն ու բաղադրիչները: Նախարարի գնահատմամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարե­լիցի միջոցառումների համատեքստում Հայաստանը ՄԻԴԵՄ երաժշտական փառա­տոնին ներկայանում է հզոր երաժշտական ներուժով: «Հիշողություն, երախ­տա­գիտություն, միջազգային ճանաչում, վերածնունդ» կարգախոսի համապատկերում ՄԻԴԵՄ-ը հրաշալի հարթակ է ոչ միայն ներկայանալու վերածնված Հայաստանի ողջ ստեղծագործական ներուժով, այլև իր արժանի տեղը զբաղացնելու միջազգային երաժշտական տա­րածքում:

Հունիսի 6-ին, «Պալե դե ֆեստիվալի» հիմնական ցուցադրության հատվածում տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությունը: Հայաստանյան տաղավարը բաղկացած էր երաժշտարվեստի ոլորտում ստեղծված տեսա, ձայնա և մուլտւմեդիա սկավառակների, երաժշտական գրականության, Հայաստանը ներկայացնող ալբոմային գրակա­նության, հայկական երաժշտական դաշտում գործող բոլոր կազմա­կերպությունների վերաբերյալ տեղեկատվական թերթիկների, երաժշտագիտական գրականության և այլ բաժիններից: Տաղավարում ներկայացված էր նաև Ռ. Ան­գալադյանի «Երևան-Փարիզ 1915-1940 թթ.» գիրք-ալբոմը, Ա. Սիրանոսյանի «Հայը աշխարհի կոմպոզիտորների օպերաներում» գիրքը:

Բացմանը Հայաստանի տաղավար է այցելել Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարար Ֆլյոր Պելլերենը: Երեկոյան Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարը Ֆրանսիայի արվեստի ու գրականության շքանշանով պարգևատրել է Հայաստանի երիտասարդական պետական նվագախմբի գեղարվես­տական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատ­յանին: Ապա, Ֆրանսիայի մշակույթի նախարարին ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Քննարկվել են հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությանը վերաբերող հարցեր։

Փառատոնային օրերի ընթացքում ելույթ են ունեցել «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ ու «Կատուներ» համույթները, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, «Ամբասադոր», «Դորիանս» և «Ակուստիկ հոլլ» խմբերը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը: Վերջինիս համերգին ներկա էր լեհ անվանի կոմ­պո­զիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, որի Հայոց ցեղասպա­նության 100-րդ տարելիցին նվիրված «Սաղմոս 3» ստեղծագործությունը կատարվեց երգչախմբի կողմից: «Դեբյուսի» համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի պետա­կան երիտասարդական նվագախմբի համերգը՝ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ: Համերգը հեռարձակվել է Հայաստանի Հան­րային հեռուստաընկերության ուղիղ եթերով, զուգահեռաբար, ցուցադրվել Կասկադ համալիրում տեղադրված մեծ էկրան­ներին:

Այս օրերին «Պալե դե ֆեստիվալի» սրահներից մեկում անցկացվել են դասախոսություններ՝ նվիրված հայկական երա­ժշտարվեստին: Դասախոսություններով հանդես են եկել Ծովինար Չալոյանը «Հայ-ֆրանսիական մշակութային կապերը», Ա. Սիրանոսյանը «Հայը աշխարհի կոմպոզիտորների օպերաներում», Մ. Նավոյանը «Հայ մոնոդիկ երաժշտությունը», Ն. Կոստանդյանը «Կոմիտասի ժառան­գությունը և Կոմիտասի թանգարանը», Կ. Բրութտյանը «Հայ ժողովրդական նվագարանները», Գ. Դաբաղյանը «Դուդուկը և նրա երաժշտությունը» թեմաներով:

Հունիսի 5-7-ը յուրօրինակ ցուցադրությամբ ներկայացվել են նկարիչ Տիգրան Ձիթողցյանի երկու նոր մեծամասշտաբ գեղանկարները և կատալոգը, ինչպես նաև դիզայներ Վահան Խաչատրյանի հեղինակած՝ հնագույն հայկական մո­տիվ­ներով հա­գուստ­ները:

ՄԻԴԵՄ-2015 փառատոնի շրջանակում հայ-ֆրանսիական մշա­կութային կապերի զարգացման և հայա­պահպա­նության համար Ռոզի Արմենը և Ռոբեր Գեդիկյանը՝ ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել են «Պատվո շքանշանով»:

Կաննում Հայաստանը լիարժեք ներկայացված էր նաև վիզուալ առումով. այդ օրերին քաղաքը զարդարված էր հայկական գույներով, հրապարակները` «Հայաստան-Պատվավոր երկիր» խորհրդանշող դրոշներով, քաղաքային վահա­նակներն ազդարարում էին հայկական միջոցառումների ու ծրագրերի մասին, իսկ Կաննի հայտնի փառատոնի դահլիճի ճակատային վահանակը նվիրված էր Հայաստանին:

Նախորդող հրապարակումներ՝
Սերգեյ Սմբատյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Արվեստի ու գրականության շքանշանով
«Ուր էլ որ լինի հայը, նա չի վախենում ժամանակի հետ համընթաց քայլելուց». Սերժ Սարգսյանի խոսքը՝ «Միդեմ»-ում (տեսանայութ)
Ոչ թե զոհ, այլ վերածնված ժողովուրդ. Հայաստանի ուղերձը ՄԻԴԵՄ-ում
ՄԻԴԵՄ 2015 փառատոնի բացումն արեց Հայաստանը
Նախագահը Կաննում մասնակցել է «Միդեմ» -ի բացման երեկոյին (լուսանկարներ)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Անգրագետ նախագծին կողմ կքվեարկեն, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արևմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». 25 անձ տուգանվել է 200 հազար դրամ հայտարարագիրը չներկայացնելու առնչությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հնարավոր է Ալիևն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ անդամակցության նախաձեռնության հետագա ընթացքի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Սյունիքի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու հարցով զբաղվում է քննչական կոմիտեն։ Հունվարի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է...
Աղբյուր` Panorama.am
08:45
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:40
Հունվարի 24-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}