Հայաստանի Ազգային պատկերասրահը նոր տնօրեն ունի
Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթել է Արման Ծատուրյանը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին մշակույթի նախարարությունից:
Մրցույթին մասնակցել է երեք հոգի: Մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Մրցույթի մասնակիցներից Սաթենիկ Վարդանյանը թեստային փուլում կտրվել է: Երկրորդ՝ գրավոր փուլ են անցել Արթուր Ավագյանը և Արման Ծատուրյանը: Հաղթել է վերջինս: Հանձնաժողովի 10 անդամից նրան կողմ է քվեարկել 9-ը, դեմ՝ 1-ը:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն, գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին: Ազգային պատկերասրահի արդեն նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանի 65 տարին լրացել էր 2014 թ. դեկտեմբերի 2-ին:
Պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել փոխտնօրեն Անուշ Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում