Պարոն Բիբինը ստում է. Ռոբերտ Նազարյան
Ազգային ժողովում ընթացող էլեկտրաէներեգիայի սակագնի բարձրացման հետ կապված հիմնավորումների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին հարցրեց, թե այս իրավիճակը իր համար կանխատեսելի՞ էր:
«Պարոն Բիբինն իր հարցազրույցում նշել է, որ վերջին 2-3 տարիներին այդ իրավիճակը սպասելի էր և, որ այդ մասին բազմիցս տեղեկացրել է ձեզ և կառավարությանը: Նա գնահատական է տալիս, որ ձեր ձեռնարկած միջոցներն արդյունավետ չեն եղել»,- ասաց Ռ.Մուրադյանը:
Ռ.Նազարյանը պատասխանեց. «Նա ասում է, որ մեզ ու կառավարությանը բազմաթիվ անգամ ահազանգել է, որ վիճակն անհանգստացնող է, բայց որևէ քայլ չի իրականացվել: Պարոն Բիբինը ստում է՝ հետևյալ պարզ պատճառով. մենք մինչև 2012-ն ունեինք սակագների հաշվարկման մեթոդիկա: Եթե սահմանված մարժայից ավելի է լինում՝ մնում է իրեն, պակաս է լինում՝ մնում է իրեն: Բայց եղավ աննախադեպ մի տարի, սակավաջրություն և վերջին 10 տարում ես չեմ հիշում, որ սակավաջրության արդյունքում նման մեծ տարբերություն տար: Մենք ասեցինք, որ մեթոդիկայի փոփոխության գնանք, եթե վնաս ես կրում, արի այդ վնասը 3 տարում փոխհատուցենք, եթե օգուտ կկրես, դա էլ 3 տարում դու կվերադարձնես, որպեսզի ռիսկերը նվազեցվեն: Սա քա՞յլ է, թե՞ քայլ չի մեր կողմից: Իսկ որտե՞ղ են իրենց կատարած քայլերը: Միայն վերջին տարում 2 մլրդ իրենց ներդրումներից չենք ընդունել, նորից շարունակում են ավելի շատ կորուստներ ունենալ, քան մեր սակագնում թույլատրված է, նորից շարունակում են ավելի շատ աշխատավարձ տալ, քան ընդունված է: Տեսնենք իրենք ի՞նչ քայլեր են անելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան