Բա որ մի օր վեր կենանք, տենանք ՀԷՑ-ը գմփացել ա, մենք ի՞նչ ենք անելու. Փաշինյանը՝ Նազարյանին
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց, թե արդյոք ՀԷՑ-ը կորուստները նվազեցնելու պարտավորություն ունի, թե` ոչ, և որքա՞ն ներդրումներ են անհրաժեշտ, որպեսզի կորուստները նվազեն։
«Պատկեր եք ներկայացնում ՀԷՑ-ի մասին, որ նման ծանր տնտեսական վիճակում է գտնվում, այսինքն` դա մոնոպիլիստ է , Հայաստանի բնակչությանը էլեկտրաէներգիա մատակարարող միակ ընկերությունն է, բա որ մի օր վեր կենանք, տենանք ընկերությունը չկա, գմփացել ա, մենք ի՞նչ ենք անելու։ Իրանք էլ «Լեքսուսներ» են վարձակալում, էստեղ թուղթ ունեմ 83-84 թվականների արտադրած «Գազ-53» մակնիշի մեքենայի վերանորոգման վրա միլիոնավոր դրամներ են ծախսում: Եթե սպասարկում են «Գազ-53»-ով, թող Բիբինն էլ «Գազ-24»-ով կամ 21-ով ման գա, էս ինչքա՞ն ենք արձագանքողի դերում լինելու»,- ասաց Փաշինյանը:
Ռոբերտ Նազարյանը պատասխանեց՝ ասելով, որ ՀԷՑ-ը այնքան էլ շահագրգռված չէ տեխնոլոգիապես անխուսափելի կորուստները նվազեցնելու հարցով:
«Եթե նվազեցնի, լրջագույն ներդրումներ պետք է կատարի: Այդ մենք պետք է շահագրգռված լինենք որպես պետություն՝ կորուստների մի մասը նվազեցնելու համար, իսկ նվազեցնելու համար, եթե ընդառաջ գնանք դրան, ուրեմն պետք է գնահատենք, ի վերջո, ի՞նչ ենք կորցնում ու ի՞նչ ենք շահում: Այս երկու հարցը պետք է դնել կշեռքի նժարին ու գնահատել»,- նշեց Ռ.Նազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները