«Թատրոն-ԻՔՍ» 8-րդ հանրապետական փառատոնի մեկնարկը՝ Բյուրականում
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ազգային թատերական ստեղծագործական միավորումը՝ հունիսի 15-30-ը անցկացնում է «Թատրոն-ԻՔՍ» 8-րդ հանրապետական փառատոնը։
Փառատոնը կմեկնարկի «Մասնագիտական խոսքի սպասումով» խորագիրը կրող քննարկումով, որը տեղի կունենա հունիսի 15-ին՝ Բյուրականի արվեստի ակադեմիայում: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:
Քննարկմանը կմասնակցեն արվեստի տարբեր բնագավառների ներկայացուցիչներ. «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը, Ազգային թատերական ստեղծագործական միավորման և «Թատրոն-ԻՔՍ» փառատոնի նախագահ Արա Խզմալյանը, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը, գրող, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, ԵԹԿՊԻ-ի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը, մշակութաբան Վարդան Ջալոյանը։
Բյուրականում քննարկմանը կհաջորդի մշակութային ծրագիրը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա