ԳԹԿ-ն բողոքներ քիչ է ստանում. Արա Իսպիրյան
Գնահատման և թեստավորման կենտրոնն այս պահի դրությամբ միասնական քննությունների արդյունքներից և քննությունների կազմակերպման գործընթացներից բողոքներ շատ քիչ է ստացել:
«Տեխնիկական բնույթի մի քանի բողոք է: Նախորդ տարվա համեմատ նվազել են»,- Panorama.am-ին ասաց ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը:
Միավորների վերահաշվարկի հետ կապված դիմումները, ըստ նրա, նույնպես մի քանի անգամ պակասել են:
Հիշեցնենք, որ միասնական քննությունները մեկնարկել են հունիսի 2-ից: Արդեն հանձնել են «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն»), «Հայոց լեզու և հայ գրականություն», «Ֆիզիկա», «Օտար լեզու» առարկաներից քննությունները: Հունիսի 16-ին անցկացվելու է «Մաթեմատիկա», հունիսի 19-ին՝ «Հայոց պատմություն» և «Քիմիա», հունիսի 23-ին՝ «Ռուսաց լեզու» առարկաներից միասնական քննությունները:
Ինչ վերաբերում է դիմորդների պատրաստվածությանը, ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետն ասաց, որ նախորդ տարվա հետ համեմատած տարբերություն էական չէ:
««Կենսաբանություն» առարկայից բարձր միավորներ ստացած դիմորդների քանակը նախորդ տարվա համեմատ մի փոքր աճել է, «Ֆիզիկա», «Հայոց լեզու» առարկաներից՝ նվազել: «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաների դեպքում պատկերը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի»,- ասաց Ա. Իսպիրյանը:
Նշենք, որ այս տարի կա 11803 դիմորդ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա