Մեկ շաբաթում բանկերի կողմից տեղաբաշխվել է 39.7 մլն դոլար
Հունիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 72,346,225 դոլար 475.90 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 80,653,331 ԱՄՆ դոլար 477.04 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ւնչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 9,750,000 ԱՄՆ դոլար 476.59 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 2,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 476.85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,646,265 EUR 532.45 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,005,506 EUR 537.45 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 804,325,111 ռուբլի 8,53 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 204,639,748 ՌԴ ռուբլի 8.68 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Հունիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.7 մլն ԱՄՆ դոլար: