Հվ.Կորեայում MERS վիրուսի տարածմանը նպաստել են բժիշկները. ԱՀԿ
Կորեացի բժիշկները, որոնք ծանոթ չեն եղել MERS կորոնավիրուսին, նպաստել են հիվանդության տարածմանը: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում:
Բացի այդ, Սեուլի հիվանդանոցների շատ հիվանդասենյակներ լեփլեցուն են եղել, ինչն արագացրել է համաճարակի տարածումը:
Ինչպես ընդգծում են ԱՀԿ-ում, համաճարակի ներկայիս բռնկումը բարդ բնույթ ունի, ինչի հետևանքով պետք է պատրաստ լինել վարակի նոր դեպքերի:
Հարավային Կորեայի առողջապահության նախարարության տվյալներով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 138-ի, 14 մարդ արդեն մահացել է:
Այս հիվանդությունն առաջին անգամ արձանագրվել է 2012 թվականին Սաուդյան Արաբիայում:
Ինչպես ենթադրում են գիտնականները, վարակը կարող է մարդուն փոխանցվել երիտասարդ ուղտերից: Առաջին հարավկորեացին, որ վարակվել է MERS-ով, Էր-Ռիադ թռչող մի գործարար է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան