Պուտինն ու Էրդողանը Բաքվում փակ հանդիպում են ունեցել
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում բանակցություններ են վարել, որոնք ընթացել են փակ պայմաններում: Այս մասին հաղորդում է ռուսական «Ռիա.ռու» գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով` Պուտինի կողմից բանակցություններին մասնակցել են նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն և «Գազպրոմի» ղեկավար Ալեքսանդր Միլլերը:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները մասնակցել են նաև երեկ Բաքվում կայացած Եվրոպական օլիմպիական առաջին խաղերի բացման արարողությանը:
Էրդողանն իր խոսքում ընդգծել է, որ Եվրամիության անդամ ոչ մի երկրի ղեկավար չի մասնակցել այդ արարողությանը, իսկ Պուտինն, ի պատասխան էրդողանի դիտարկմանը, նշել է, որ Թուրքիան, որպես Եվրամիության անդամության թեկնածու, ներկայացնում է ԵՄ-ի բոլոր երկրներին Համաեվրոպական օլիմպիական խաղերի ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան