Ռոք երաժիշտը համերգի ժամանակ բեմից ընկել է (տեսանյութ)
Nirvana հայտնի ռոք խմբի նախկին երաժիշտ, այժմ Foo Fighters ռոք խմբի առաջնորդ Դէյվ Գրոլը Շվեդիայում համերգի ժամանակ ընկել է բեմից, կոտրել ոտքը: Դեռ գետնին պառկած նա երկրպագուներին հայտարարել է, թե հավանաբար լուրջ վնասվածք է ստացել:
«Տիկնայք և պարոնայք, հավանաբար ես ոտքս եմ կոտրել»,-հայտարարել է նա, փոխանցում է Ren.tv-ն:
Այնուամենայնիվ, չնայած ստացած վնասվածքին նա կարողացել է վերադառնալ ու շարունակել համերգը: Բայց ելույթ է ունեցել բազկաթոռին նստած:
«Գնալու եմ բժշկի, փորձելու եմ ոտքս բուժել բայց վերադառնալու եմ ու ելույթ եմ ունենալու Ձեզ համար», -հայտարարել է Դէյվը իր երկրպագուներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա