Մշակույթ 11:18 13/06/2015

«Տերտերյանի ժամանակը»՝ Սևանի ափին

Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում, որտեղ տեղակայվում է մեծանուն հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի Ստեղծագործական տունը, հուլիսի 29-ին տեղի կունենա արվեստների յուրօրինակ փառատոն՝ «ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ» ընդհանուր խորագրով: 

Փառատոնի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Փառատոնի բովանդակությունը պատահական չէ և, հիմնականում պայմանավորված է անձամբ կոմպոզիտորի երազանքով՝ Սևանի ափին անցկացնել ժողովրդական տոնախմբություն, որտեղ երաժշտության տիեզերական ոգին, ասես միաձուլվում է վեհապանծ լեռների և կապուտակ լճի չնաշխարհիկ բնապատկերին: Ցերեկը՝ պատարագն է, այնուհետև ժողովրդական արհեստների նմուշների ցուցադրություն, գրական հանդիպումներ, գեղարվեստական ցուցահանդեսներ, ֆոլկլորային համույթների մասնակցություն: «Իսկ երեկոյան, մթնշաղի և լռության իջնելուն պես, - կարդում ենք «Երկխոսություններ Ավետ Տերտերյանի հետ» գրքում, - իր տիրապետությանը կանցնի երաժշտությունը: Դա կլինի ձայնի ցնծություն, երաժշտություն՝ հնչող Սևանի ափին, Հայրավանք եկեղեցու պատերի մոտ, լազերային լուսավորության ֆոնին, և երաժշտություն կամերային մթնոլորտում, իմ նորակառույց տան հատուկ այդ նպատակով սարքավորված դահլիճում: Հուսով եմ, որ կգտնվեն մարդիկ՝ օժտված կազմակերպչական տաղանդով, ովքեր կաջակցեն այդ գաղափարի իրականացմանը»: 

«ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ» փառատոնը կմիավորի տարբեր սերունդների ներկայացուցիչների ստեղծագործական աշխատանքների ցուցադրությունները, ամենաերիտասարդ մասնակիցները՝ «Բաարդիա» պարային ստուդիայի սաները, կցուցադրեն Տերտերյանի երաժշտությամբ «Վակուում» ներկայացումը, Երևանի և Եկատերինբուրգի գեղարվեստական դպրոցների սովորողները կներկայացնեն իրենց գծանկարչական և գեղանկարչական աշխատանքները: Ինչպես նաև, ակնկալվում է Սանկտ-Պետերբուրգի հայկական գաղութի ազգային-մշակութային կենտրոնի կողմից հետևյալ ԲՈՒՀ-երում կազմակերպված մրցույթների հաղթողների մասնակցությունը՝ Սանկտ-Պետերբուրգի Ա.Լ. Շտիգլիցի անվան պետական գեղարվեստական-արդյունաբերական ակադեմիայի, ՍՊՊՀ-ի, Սանկտ Պետերբուրգի Ն.Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի լավագույն ուսանողները: Ուրալի ճարտարապետա-գեղարվեստական ակադեմիայի ուսանողները Հայաստանի ցուցադրությանն են նախապատրաստում Եկատերինբուրգում Տերտերյանի բնակարան-թանգարանի կոնցեպցիայի մշակումները: Նույն օրը տեղի կունենա Ռուսաստանում հրատարակված գրքերի շնորհանդես՝ «Հայաստանի պոեզիան Մարկ Ռիժկովի թարգմանություններում», «Զրույցներ Ավետ Տերտերյանի հետ» Ռ. Տերտերյան (անգլ. լեզվով) և Տերտերյանի երաժշտությամբ կինոֆիլմերի դիտում:

Եկատերինբուրգից՝ քաղաք, որը հատուկ դեր է խաղացել կոմպոզիտորի կյանքում, և, որտեղ շուտով կբացվի Ավետ Տերտերյանի անվան փողոց, Սևան կժամանի Սվերդլովյան ֆիլհարմոնիայի Լարային քառյակը՝ հատուկ հայկական ծրագրով:

Քառյակի ելույթը, որը կկատարի Կոմիտասի ստեղծագործությունները՝ Ս. Ասլամազյանի հայտնի մշակմամբ, կբացվի փառատոնի վերջին՝ երաժշտական գործողությունը, որտեղ կհնչեն Տերտերյանի ժամանակակիցների և ընկերների՝ հայտնի հայ կոմպոզիտորներ Ջիվան Տեր-Թադևոսյանի և Էդգար Հովհաննիսյանի սիմֆոնիկ երկերը: Որպես եզրափակիչ ակորդ կկատարվի Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիան:

Ավետ Տերտերյանի երաժշտությունը՝ յուրօրինակ ժամանակակից հնչյունային աշխարհում, համամարդկային գաղափարների գիտակցումն է՝ խորը ներթափացելով հայ ժողովրդի գենետիկ, ազգային և հոգևոր հիշողության մեջ, այսօր շատերի համար հանդիսանում է հին և ժամանակակից Հայաստանի, նրա պատմության և ապագայի ձգտման, վշտի և անսասան ոգու խորհրդանիշ: Ահա թե ինչու, հարգանքի տուրք մատուցելով և փառատոնը նվիրելով Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, կազմակերպիչները համոզված են, որ այն կընդգրկվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում:

Սևանի ափին գտնվող Տերտերյանի Ստեղծագործական տանը կայանալիք փառատոնի պաշտոնական հյուրերից են սպասվում Սվերդլովյան պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի տնօրենի, մշակույթի և արվեստի գծով ՌԴ Նախագահի Խորհդի անդամ Ա. Կոլոտուրսկու, Սանկտ-Պետերբուրգի մշակույթի գծով կոմիտեի նախագահ Կ.Է.Սուխենկոյի, Ռուսաստանի գրողների Միության Եկատերինբուրգի բաժնի, Սվերդլովյան շրջանի օրենսդրական ժողովի պատգամավոր Ե.Պ.Կասիմովի, ՌԴ կինոնկարիչների Խորհրդի Ուրալի բաժնի նախագահ Վ.Ի.Մակերանեցի, «Անի-Հայաստան» «Հայկական համայնքի» շրջանային հասարակական կազմակերպության ղեկավարի, Սվերդլովյան շրջանի Հասարակական պալատի անդամ Մ.Խ.Նազարյանի ներկայությունը:

Փառատոնի կազմակերպման իրականացումը հնարավոր է դարձել Սանկտ-Պետերբուրգի հայկական ազգային-մշակութային կազմակերպության նախագահ Կ.Ռ.Մկրտչյանի և հայտնի պրոդյուսեր Լ.Վ.Շուլմանի նախաձեռնության շնորհիվ՝ ՀՀ մշակույթի նախարարության, Սվերդլովյան շրջանի մշակույթի նախարարության (ՌԴ), Սանկտ-Պետերբուրգի մշակույթի գծով կոմիտեի (ՌԴ) և փառատոնի գլխավոր հովանավոր մշակույթի պահպանման, զարգացման և լուսաբանման՝ «Մշակույթ և ապագա» ֆոնդի, աջակցությամբ:

«Տերտերյանի ժամանակը» փառատոնը ոչ միայն Հայաստանի պատմական հիշողության և ժամանակակից արվեստի հանդեպ տուրք է, այլև արվեստի գործիչների միջազգային փոխհարաբերությունների հաստատման նոր ավանդույթի սկիզբ, ինչը կնպաստի հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդմանը, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի մշակութային կյանքի վերակենդանացմանը, զարգացմանը և աշխուժացմանը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Անգրագետ նախագծին կողմ կքվեարկեն, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արևմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». 25 անձ տուգանվել է 200 հազար դրամ հայտարարագիրը չներկայացնելու առնչությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հնարավոր է Ալիևն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ անդամակցության նախաձեռնության հետագա ընթացքի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Սյունիքի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու հարցով զբաղվում է քննչական կոմիտեն։ Հունվարի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է...
Աղբյուր` Panorama.am
08:45
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:40
Հունվարի 24-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}