Իրանում ՀՀ դեսպանն իրանցի գործարարներին կոչ է արել ներդրումներ կատարել Հայաստանում
«Հայաստանը դրական է գնահատում Իրանի՝ ԼՂ հակամարտության հարցում ունեցած դիրքորոշումը»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը:
Հայաստանի դեսպանը, անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների հեռանկարին, նշել է. «Բարեբախտաբար Իրանն ու Հայաստանը խորը հակասություններ չունեն, և երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Իրանը Հայաստանի համար մեծ կարևորություն ունեցող երկիր է. ես իմ պաշտոնավարման շրջանում ջանքեր եմ գործադրելու, որպեսզի երկկողմ տնտեսական հարաբերություններն աշխուժանան»:
Շեշտելով տնտեսական կապերի աշխուժացման անհրաժեշտությունը՝ Արտաշես Թումանյանը հավելել է. «Հայաստանն աջակցում է օտարերկրյա ներդրողներին: Եթե իրանցի գործարարներն արտադրության ոլորտում ներդրումներ կատարեն Հայաստանում, ապա նրանք առանց մաքսատուրքեր վճարելու կարող են իրենց ապրանքներն արտահանել շուրջ 200 միլիոն բնակչություն ունեցող Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ, ուստի իրանցի գործարարներին իմ խորհուրդն այն է, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստանում»:
Անդրադառնալով արցախյան հակամարտության հարցում Իրանի՝ միջնորդական առաքելություն իրականացնելու հավանականությանը՝ դեսպան Թումանյանը մասնավորապես նշել է. «Իրանի՝ ԼՂ հակամարտության հարցում ունեցած դիրքորոշումը մենք դրական ենք գնահատում. Տարածաշրջանային երկրների նկատմամբ Իրանի վարած հավասարակշիռ քաղաքականությունը Հայաստանի համար չափազանց կարևոր է, հավարակշիռ քաղաքականության դերը նկատելի է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում»:
Թեմային առնչվող մեկնաբանություն՝
2014թ. Իրան-Հայաստան առևտրաշրջանառության ծավալներն աճել են
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան