Ջեբ Բուշը պաշտոնապես կհայտարարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար իր թեկնածության առաջադրման մասին
Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը հունիսի 15-ին պաշտոնապես կհայտարարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար իր թեկնածության առաջադրման մասին: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ջեբ Բուշի շտաբի հայտարարությանը:
Վերջինիս հաղթանակի պարագայում Բուշերը կդառնան ԱՄՆ պատմության մեջ առաջին գերդաստանը, որի երեք ներկայացուցիչները տարբեր ժամանակներում զբաղեցրել են երկրի նախագահի պաշտոնը (Զորջ Բուշ ավագ` (1989-1993 թթ), և Զորջ Բուշ կրտսեր` (2001-2009 թթ)):
Նախօրեին «CNN» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ջեբ Բուշը հայտարարել է, որ մասնակցելու է Հանրապետական կուսակցության թեկնածուի համար մրցավազքին` շեշտելով, որ թեկածուի կարգավիճակին անցում կատարելն իրեն հնարավորություն կտա «պահպանել առաջնորդի այն որակները, որոնք անհրաժեշտ են ապագա նախագահին»:
Նշենք, որ ներկա պահին Ջեբ Բուշը բազմաթիվ Հանրապետական թեկնածուների շարքում ժողովրդականության ցուցանիշով զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Նրան, մասնավորապես, աջակցում են հանրապետական ընտրողների 11,3% տոկոսը:
Նախագահական ընտրությունները Միացյալ Նահանգներում կկայանան 2016 թ նոյեմբերին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան