Գալուստ Սահակյանը պատգամավորներին հորդորում է հուշիկ քայլերով հեռանալ դահլիճից
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նրան ընդհատեց. «Չեմ ուզում Ձեզ վիրավորել, բայց օրակարգում նման հարց չկա»:
«Պարոն Սահակյան, գուցե ձեր օրակարգում նման հարց չկա, բայց ՀՀ քաղաքացու օրակարգում սա առաջին հարցն է»,- նկատեց Ն. Փաշինյանը, սակայն նրա խոսափողը Գալուստ Սահակյանի առաջարկով անջատվեց և պատգամավորը չկարողացավ խոսել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին:
Դրանից հետո որոշ պատգամավորներ սկսեցին լքել նիստերի դահլիճը, ինչն առաջացրեց ԱԺ նախագահի դժգոհությունը:
«Ի՞նչ է տերյանական խոսքերով ասեմ: Ովքեր թողնում են դահլիճը, թող հուշիկ քայլերով հեռանան»,- ասաց Գալուստ Սահակյանը: