Վրաստանի ջրհեղեղի հետևանքով զոհվածների թվում հայեր կան
Վրաստանում Հայաստանի դեսպանի օգնական Անի Հայրապետյանը Panorama.am-ին հայտնեց, որ Թբիլիսիի ջրհեղեղի հետևանքով զոհվածների թվում նախնական տվյալներով երկու հայ կանայք կան: Նրա խոսքով, այս պահին վերջին ճշտումներ են կատարվում՝ պարզելու, արդյոք անհետ կորած համարվողների թվում կան հայեր:
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ Panorama.am-ին ասաց, որ զոհված հայերի մասին այս պահին հստակ թիվ չի կարող ասել, սակայն հաստատում է՝ զոհերի թվում հայեր կան: Առայժմ պարզ չէ, արդյոք նրանք Հայաստանի քաղաքացիներ են, թե ոչ:
ՏԿԱԻՆ-ից հայտնում են. «Հունիսի 15-ի ժամը 12.00-ի դրությամբ կա 12 զոհ, 30 տուժած և անհայտ կորածներ: Այս պահի դրությամբ` Վրաստանի մեր գործընկերները հայտնում են, որ իրենք լրացուցիչ օգնության կարիք չունեն»: