Վրաստանի վարչապետն ասել է, ինքնուրույն կարող են իրավիճակը կարգավորել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել իր օտարերկրյա գործընկերներին՝ Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակում վրացական կողմին հայտնած զորակցության և առաջարկած աջակցության համար:
Ֆեյսբուքյան իր էջում Վրաստանի վարչապետը մասնավորապես նշել է, որ ստացել է աջակցության բազմաթիվ առաջարկներ, այդ թվում՝ հարևան երկրների վարչապետերից. զանգահարել են Հայաստանի, Լատվիայի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ուկրաինայի վարչապետները:
«Նրանք պատրաստ են մեզ օգնել իրենց հնարավորության առավելագույն չափով: Ուստի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց»,-նշել է Վրաստանի վարչապետը:
Միևնույն ժամանակ, Իրակլի Ղարիբաշվիլին հավելել է, որ առաջարկներ են եղել նաև այդ երկրների Արտակարգ իրավիճակների պետական կառույցներից, սակայն Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ իրենց դեռ լիովին բավարար են սեփական մարդկային և տեխնիկական ռեսուրսներն՝ իրավիճակը կարգավորելու համար:
Նախորդող հրապարակումներ՝
Վրաստանի ջրհեղեղի հետևանքով զոհվածների թվում հայեր կան
Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները մեկնել են Թբիլիսի