Այս խաղերը դարձան Ադրբեջանին հստակ պիտակավորելու պատճառ. քաղաքագետ
Ադրբեջանը Եվրոպական օլիմպիական խաղերը փորձում էր օգտագործել սեփական երկրի հեղինակությունը բարձրացնելու համար, սակայն դա հակառակ ազդեցությունն ունեցավ,-լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Բացահայտ հայտարարություններ էին արվում Ադրբեջանի իշխանությունների կողմից, բայց արդյունքում մենք տեսանք, որ Ադրբեջանը հայտնվել է մեկ այլ իրականության մեջ: Պատերազմ սկսվել է ոչ միայն լրատվական, տեղեկատվական դաշտում, այլ նաև քաղաքական դաշտոմ: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ երևում է արևմտյան աշխարհի և Ադրբեջանի ակնհայտ տարբերությունը»,-նշեց քաղաքագետը:
Նրա խոսքերով, տեղեկատվական պատերազմը բավական կոպիտ կանոններով է ընթանում, անգամ շատ լրատվամիջոցներ հրաժարվել են լուսաբանել Բաքվի խաղերը, քանի որ ականատեսն են եղել բռնությունների և մարդու իրավունքների ոտնահարման. «Այս խաղերը դարձան Ադրբեջանին հստակ պիտակավորելու պատճատ, ըստ էության հաստատվեց Ադրբեջանի բռնապետություն լինելը»:
Քաղաքագետը նկատեց, որ ռազմական լուրջ խնդիրներ ունեցող Ադրբեջանն ունի նաև քաղաքական, և տեղեկատվական լուրջ խնդիրներ:
Նա շեշտեց, որ ինչպես Եվրատեսիլի դեպքում, այս դեպքում էլ Ադրբեջանը փորձում էր ցույց տալ իր երկրի պատրաստ լինելը, սակայն նրանց դա չհաջողվեց. «Թե սպորտային մասնակիցները, թե խաղերը լուսաբանողները տեսան Ադրբեջանի այն դեմքը, որ տարիներ շարունակ քողարկվում էր ղեկավարների կողմից»:
Հ. Մելիք-Շահնազարյանը նաև տեղեկացրեց, որ արևմտյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել անգամ այն, որ գումարը, որը հավաքվել է խաղերն անցկացնելու համար, հավաքվել է նպաստների, թոշակների հաշվին. «Պաշտոնական թիվ չկա, բայց ըստ ադրբեջանական կայքերի այն կազմում է նվազագույնը 6 մլրդ դոլար, և ոչ մի հույս չկա դրանք ետ բերելու»:
Արևմտյան լրատվամիջոցների սուր քննադատությունը քաղաքագետը պայմանավորեց այն հանգամանքով, որ եթե նախկինում արևմուտքը հետաքրքրված էր միայն նավթի և գազի ռեսուրսներով, այսօր միջազգային հանրությունը հետաքրքրվում է նաև այլ հարցերուվ՝ օրինակ ԵԱՀԿ գրասենյակի փակմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին