Իրանում պաշտոնապես ամուսնությունների կայք են բացել
Իրանում պաշտոնապես բացվել է կառավարության հավանությանն արժանացած կայքը, որը երիտասարդ տղամարդկանց և կանանց խրախուսում է ամուսնանալ: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Նշվում է, որ այն ծանոթությունների կայք չէ, այլ ժամանակակից տեխնոլոգիական հարթակ տեղափոխված զույգ ընտրելու ավանդական պրակտիկա: Իրանական հասարակությունում լավ չեն վերաբերվում նրան, որ միայնակ տղամարդիկ և կանայք հարաբերությունների մեջ մտնեն սեփական նախաձեռնությամբ:
Կայքի փորձնական տարբերակը գործել է մեկ տարի: Այժմ, երբ կայքը գործարկվել է պաշտոնապես, իշխանությունները հավակնոտ նպատակ ունեն՝ մոտակա մեկ տարում կազմակերպել 100 հազար ամուսնություն: