Աննա Մելիքյանի ֆիլմը «Կինոտավրի» գլխավոր մրցանակն է ստացել
«Կինոտավր» 26-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը ստացել է ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից: Այն մի քանի նովելների հավաքածու է, որոնց միավորում է սիրո թեման: Մելիքյանի ֆիլմում նկարահանվել է ռուսական ժամանակակից կինոյի մի ամբողջ աստղաբույլ՝ Ռենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Յուլյա Սնիգիրը, Ռավշանա Կուրկովան, Մարիա Շալաևան, Ալեքսանդր Բորտիվը և այլք: Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակը տրվել է Ալեքսեյ Ֆեդորչենկոյին «Հեղափոխության հրեշտակները» ֆիլմի համար:
Մրցութային ծրագրում ընդգրկված է եղել14 ֆիլմ:
«Ֆիլմերը տարբեր էին: Այս տարվա ծրագիրը շատ հետաքրքիր էր: Եթե ինչ որ մեկը որոշի, որ մենք սխալ են գործել, ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում»,- Գազետա.ռու-ի տեղեկացմամբ, ասել է փառատոնի ժյուրիի նախագահ ռեժիսոր Ալեքսեր Ուչիտելը
Հիշեցնենք, որ «Կինոտավրոս» 25-րդ բաց փառատոնում Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակը ստացել էր Աննա Մելիքյանը՝«Աստղ» ֆիլմի համար: Նրա «Ջրահարս» ֆիլմը (2007 թ.) արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակին։
Նախորդող հրապարակում՝
«Կինոտավր-2015». Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն ամենասպասվածներից է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան