Իրավունք 11:27 15/06/2015

Դատարանում հայտնված թիվ 125 դպրոցի ուսուցիչը զրպարտություն է համարում մեղադրանքը

Երևանի Բյուրատի անվան թիվ 125 դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցչի` դասի ժամին երեխային հարվածելու մասին Panorama.am-ի հրապարակումը բուռն քննարկման թեմա էր դարձել. շատերը դասատուին մեղադրում էին, թե ինչու է երեխայի նկատմամբ նման արարք դրսևորել և ավելին, պնդում էին, թե նա տեղ չունի դպրոցում:

Հիշեցնենք` 30-ամյա Լևոն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, քանի որ նա մարտի 30-ին Ս. Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցի մարզադահլիճում, համապատասխան համազգեստով դասին չներկայանալու համար 7բ դասարանի աշակերտներ Հայկ Գ.-ին, Դավիթ Ա.-ին և Հենրիկ Ս.-ին հրահանգել է մարզադահլիճի մուտքից դեպի աջ ընկած հատվածում գետնի վրա հենում պառկած դիրք ընդունել:

Ըստ մեղադրանքի, Հայկ Գ.-ն չի կարողացել նրա ասած դիրքով մնալ և ոտքերի ծնկների հատվածը դրել է գետնին, ինչի համար Լ. Գևորգյանը մոտեցել է երեխային և բռունցքով հարվածել նրա աջ ուսագոտու հետին մակերեսին: Հարվածի հետևանքով Հայկ Գ.-ն մարմնական վնասվածք է ստացել: Գևորգյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով` ծեծը: Նա նախկինում դատված է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Դատարանում հայտնված ուսուցիչը` Լևոն Գևորգյանը, սակայն, չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը և զրպարտություն է համարում այն:

«Մեղադրանքում նշված ոչ մի կետի հետ համաձայն չեմ: Ընդհանրապես, կատարվածը կապ չուներ համազգեստի հետ ու ոչ մի հարված էլ չի եղել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ուսուցիչը:

Գևորգյանն ասաց, որ փաստաբան չունի, կարիք էլ չունի արդարանալու:

«Ծնողը չի բողոքել, երեխայի մորաքույրն է բողոքել, բայց բողոքը հետ են վերցրել: Ամբողջը զրպարտություն է, սկզբից մինչև վերջ` սուտ, հավանաբար իմ անձի դեմ է ուղղված ու դպրոցի հետ կապ չունի»,-ասաց Գևորգյանը` ընդգծելով, որ դատարանում կներկայացնի իր ցուցմունքները:

Ինչ վերաբերում է նախկինում դատված և դատվածությունը մարած լինելուն, Գևորգյանը չցանկացավ ասել, թե ինչի համար է դատված եղել և նկատեց. «Էդ անցյալում էր, անչափահաս ժամանակ պատմության մեջ եմ ընկել, 13 տարեկան էի»:

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի կարծիքով, կապ չունի, թե անձն ինչի համար է դատված եղել, նա դպրոցում, երեխաների հետ շփվելու իրավունք չունի:

«Դատվածություն ունեցող անձը, որպես մանկավարժ, իրավունք չունի աշխատել, իմ կարծիքով, դատապարտված մարդը երեխայի հետ շփվել չի կարող», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կրթության փորձագետը:

Նշենք, որ Կրթության և հանրակրթության մասին ՀՀ օրենքները չեն արգելում դատվածություն ունեցած և այն մարած անձանց աշխատել դպրոցում: Բայց, ըստ Բախշյանի, այդ հանգամանքին պետք է մոտենալ բարոյական տեսանկյունից:

Մեր հարցին, թե արդյոք խտրականության դրսևորում չէ՞ Բախշյանի դիրքորոշումը, նա պատասխանեց. «Իհարկե, խտրականություն դնում եմ, էն էլ ոնց եմ դնում, հենց խտրականություն եմ դնում դատված և չդատված մարդու միջև: Ընդհանրապես, մեր երկրում դատվածություն ունեցող մարդը հագելի մարդ է, նրա իրավունքները նույնպես պետք է պաշտպանվեն, բայց մանկավարժության ոլորտում, չեմ կարծում, որ նա կարող է աշխատել: Մարդ կա, որ ինչ-որ փաստաթղթեր կեղծելու համար դատված է եղել ու հիմա որպես տնօրեն է աշխատում»:

Բախշյանի խոսքով, նման դեպքերը վերջերս հաճախակի են դարձել և որոշ ժամանակ առաջ իրենց հետևողականության արդյունքում Արարատի մարզպետի հրամանով, մի դպրոցի տնօրեն ազատվել է աշխատանքից:

«Ես գիտեմ դեպք, որ դպրոցի տնօրենը քրեական հանցագործություն էր արել, այսինքն` կրթության համար տրված պետական բյուջեի գումարները լափել էր դատվեց, դատվածությունը շուտով` հունիսի վերջին կմարվի ու ինքը երազում է շարունակել աշխատել դպրոցի տնօրեն: Բա դա բարոյակա՞ն է, բա դրանց կարելի՞ է դպրոց թողնել», -հավելեց Բախշյանը` նկատելով, որ անհրաժեշտ է օրենսդրության մեջ այնպիսի փոփոխություն անել, որ մանկավարժական գործունեության ժամանակ դատապարտված անձինք այլևս մանկավարժության ոլորտում իրավունք չունենան աշխատել:

Նախորդ հրապարակում`
Թիվ 125 դպրոցի ուսուցիչը հայտնվել է դատարանում` աշակերտին հարվածելու համար



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}