Հարավային Կորեայում MERS կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 17-ի
Հարավային Կորեայում MERS կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է ևս 2-ով: Այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 150-ի, գրում է РИА Новости-ն:
Երկրի իշխանությունները ջանքեր են գործադրում վիրուսի տարածումը կանխելու համար. ավելի քան 5.2 հազար մարդ, որոնք շփում են ունեցել MERS-ով վարակվածների հետ, գտնվում են կարանտինում, փակվել է ավելի քան 2 հազար դպրոց և նախադպրոցական հաստատություն, իսկ գրեթե բոլոր զանգվածային միջոցառումները՝ արգելվել:
Նշվում է նաև, որ մինչ օրս վիրուսից մահացել է 17 մարդ։
Երկրի կառավարությունը հրապարակել է 55 հիվանդանոցների ցանկը, որտեղ բուժում են անցել վարակվածները, քանի որ, Առողջապահության նախարարության տվյալներով, վարակների բոլոր դեպքերը տեղի են ունեցել հիվանդանոցներում այն պատճառով, որ չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ առաջին վարակվածներին մեկուսացնելու համար:
Նշենք, որ վիրուսի տարածման «էպիկենտրոն» է համարվում Samsung բժշկական կենտրոնը Սեուլում, որտեղ վարակման ավելի քան 70 դեպք է արձանագրվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան