Ուորլիք. Հայաստանի մասնակցությունը Բաքվի խաղերին համագործակցության ու փոխըմբռնման կամուրջ կառուցելու հնարավորություն է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Panorama.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ի՞նչ տպավորություն ստացաք Բաքվում ընթացող Եվրոպական 1-ին խաղերի բացման արարողության ժամանակ, երբ հանդիսատեսը սուլոցներով դիմավորեց հայ մարզիկներին, ասաց. «Թեպետ հանդիսատեսի շարքերում կային մարդիկ, ովքեր լավ չընդունեցին հայ մարզիկներին, սակայն Հայաստանի մասնակցությունն այս խաղերին կողմերի համար համագործակցության ու փոխըմբռնման կամուրջ կառուցելու հնարավորություն է սպորտում: Հուսով եմ, խաղերի հետագա ընթացքում ապահովված կլինի օլիմպիական խաղերին հարիր մարզական ոգին, փոխադարձ հարգանքն ու բարեկամությունը: Մենք խրախուսում ենք նման շփումները՝ հիմքեր նախապատրաստելու մի ապագայի համար, որտեղ հայերն ու ադրբեջանցիները կկարողանան կրկին կողք-կողքի ապրել»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին