Պուտին-Ալիև հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության թեման
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հակամարտության թեմային: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Փոխանցում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
«Առավելապես քննարկվել են ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները: Դրանք բազմավեկտոր են և բազմաչափ, բոլոր մանրամասնությունները քննարկվել են: Անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հակամարտության թեմատիկային»,- նշել է Պեսկովը:
Ալիև-Պուտին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 13-ին` Բաքվում, որտեղ Պուտինը ժամանել էր ներկա գտնվելու Եվրոպական խաղերի բացման արարողությանը:
Նախորդիվ`
Պեսկով. Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ չի քննարկվել Հայոց ցեղասպանության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները