ՀՀ-ում ազատազրկումը որպես պատժատեսակ շատ է կիրառվում. Ս. Քրմոյան (տեսանյութ)
«Հայաստանում տասը պատժի տեսակ կա, որից չորսն է կապված ազատազրկման հետ: Վիճակագրության համաձայն, Հայաստանում առավել շատ կիրառում են ազատազրկման հետ կապված պատիժները: Մենք կարծում ենք՝ ազատազրկումը շատ է կիրառվում, պատժի կարելի է հասնել առանց մարդուն զրկելու ազատությունից»,-ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում պրոբացիայի ծառայության վերաբերյալ ուսանողների համար անցկացվող սեմինարում ասաց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
Նա նշեց, որ նոր ինստիտուտ են ներդնում՝ պրոբացիայի պետական ծառայության, որը գործելու է արդարադատության նախարարության կազմում, քրեակատարողական վարչությունից անկախ: Նպատակներից է՝ դատապարտյալի ուղղում, կրկնահանացագործության բացառում, սոցիալական արդարության վերականգնում:
«Այս ծառայության ներդրմամբ մի քանի նպատակի պետք է հասնենք՝ ուսումնասիրել միջազգային փորձն ու հումանիստական սկզբունքը, աշխատելու ենք տուժողների, հանցագործների հետ, բեռնաթափելու ենք քրեակատարողական համակարգը, կրճատելու ենք պետական ծախսերն այս ոլորտում»,-ասաց նա:
Նախատեսվում է, որ 2016 թվականից պրոբացիայի ծառայությունը սկսկի գործել: Պրոբացիայի ծառայությունն այլընտրանքային պատժատեսակ է, որի դեպքում հանցագործը պատիժը կրում է ազատության մեջ՝ մշտապես գտնվելով պրոբացիոն ծառայողության վերահսկողության ներքո:
Հիշեցնենք, որ ծրագիրը իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից, Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ:
Նախորդող հրապարակումներ՝
Քրեական արդարադատության դերակատարները կդիմե՞ն, թե՞ չեն դիմի պրոբացիայի ծառայությանը. փորձագետ (տեսանյութ)
«Փորձելու ենք պրոբացիոն ծառայությունը ներդնել փուլային ճանապարհով»
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին
ԵԽ-ն շարունակելու է աջակցել պրոբացիոն ծառայության ոլորտում՝ հայաստանցի գործընկերներին. ԵԽ ներկայացուցիչ
Պրոբացիայի ծառայություն. Ի՞նչ խնդիրներ է լուծելու և ինչպե՞ս կընդունվի
Քրմոյան. Մինչև 2016 թ. սկիզբը պրոբացիոն ծառայությունն ամբողջությամբ կգործի (Տեսանյութ)
Վարչապետ. Մեծապես կարևորում եմ պրոբացիոն ծառայության ներդրումը
Պրոբացիոն ծառայության ներդրմանը վերաբերող օրենսդրական փաթեթը շուտով կներկայացվի կառավարություն
Պրոբացիոն ծառայությունը որպեսզի աշխատի, պետք է դատավորները մի փոքր փոխեն իրենց մտածելակերպը. Լ. Ավետիսյան
Հովհաննես Մանուկյան. ՀՀ-ում պրոբացիոն ծառայություն կներդրվի 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին