Գյումրիում ռուս զինծառայողին սպանելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել
Ռուս զինծառայող Իվան Նովիկովի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Քննչական կոմիտեի Շիրակի մարզի վարչությունում: Նովիկովի դիակը հայտնաբերվել էր Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:
Նրա խոսքով, քրեական գործը հարուցվել է սպանության հատկանիշներով (ՀՀ Քր. Օր. 104 հոդված), քանի որ զինծառայողը հայտնաբերվել է կտրող-ծակող վնասվածքներով:
«Զինծառայողի մարմնին հայտնաբերվել են բռնության հետքեր, նշանակվել է փորձաքննություն», -հայտնեց ՇՄ դատախազը:
Ասլանյանը տեղեկացրեց, որ սպանվածը Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող էր: