Սահակաշվիլին խոստացել է Ղրմիը վերադարձնել Ուկրաինայի կազմ
Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակշվիլին հայտարարել է, որ Ղրիմը վերադարձվելու է Ուկրաինայի կազմ:
«Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, Սաակաշվիլին ասել է. «Այսօր Ուկրաինայի հերոսական զինված ուժերը ամեն ինչ անում են, որպեսզի թշնամին չկարողանա մտնել մեր քաղաքներն ու գյուղերը, որպեսզի ևս մի քանի հարյուր հազար մարդ անօթևան չմնա»:
«Իսկ հետագայում մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այն, ինչ ժամանակին նվաճել են, այդ թվում և Ղրիմում տեղակայված ռազմածովային ուժերը, վերադարձվի ուկրաինական վերահսկողության ներքո: Եվ դա անպայման լինելու է, դրան այլընտրանք չկա»,-ասել է նա:
Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահը Ռուսաստանին կոչ էր արել լքել Ղրիմն ու այն տալ Ուկրաինային:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան