Երևանի կենդանաբանական այգին պատրաստ է ապաստան տրամադրել Թբիլիսիի անօթևան մնացած կենդանիներին
Թբիլիսիում են գտնվում Երևանի կենդանաբանական այգու մասնագետները՝ տեղում գործընկերներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարաչությունից հայտնում են, որ Թբիլիսիի գործընկերներին է փոխանցվել տեղի կենդանաբանական այգու անօթևան մնացած կենդանիներին Երևանի կենդանաբանական այգում ապաստան տրամադրելու պատրաստակամությունը:
Նախորդող հրապարակումներ՝
Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները մեկնել են Թբիլիսի
Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն. Կենդանիներին սպանելու հրաման չի եղել