Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 4-ի (լրացված)
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհված 4-րդ հայի անունը՝ Նանա Թիլիշվիլի-Եղիազարովա: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Վրաստանում ՀՀ դեսպանության ճշտված տվյալներով, Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել են Վրաստանի քաղաքացի հանդեսացող երեք հայեր՝ Ժաննա Եղիազարովա, Սվետլանա Եղիազարովա և Լիանա Եղիազարովա։
Ըստ apsny.ge կայքի. Վրաստանի անվտանգության և ճգնաժամերի կառավարման խորհուրդը հրապարակել է Թբիլիսիի ջրհեղեղից զոհվածների ցանկը։
Պաշտոնական տվյալներով զոհվել է 13 մարդ, պարզվել է նրանցից 12-ի ինքնությունը։
Զոհվել են` Նինա Փիլիշվիլի (1971թ.), Ժաննա Եղիազարովա (1967թ.), Սվետլանա Եղիազարովա (1948թ.), Լիանա Եղիազարովա (1950թ.), Ինդիրա Զարանդիա (1992թ.), Նատա Նինաշվիլի (1973թ.), Նուգզար Բուաձե (1979թ.), Նանա Շուտկովա (1955թ.), Մալխազ Չիտաձե (1956թ.), Գուլիկո Չիտաձե (1956թ.), Գիվի Դվալի (1938թ.), Գուրամ Պետրիաշվիլի:
Նախորդող հրապարակում`
Վրաստանի ջրհեղեղի հետևանքով զոհվածների թվում հայեր կան
Հայտնի են Թբիլիսիում զոհված հայազգի քաղաքացիների անունները