Մալարիայով վարակված ֆինլանդացին դուրս է գրվել հիվանդանոցից
Մալարիայով հիվանդ ֆինը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին «Աէրոֆլոտ» ռուսաստանյան ավիաընկերության օդանավով Տանզանիա-Մոսկվա-Երևան չվերթով աշխատանքային այցով Երևան էր ժամանել Ֆինլանդիայի 60-ամյա քաղաքացի, ում մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել էր արևադարձային մալարիա:
Նախորդող հրապարակումներ՝
Տանզանիայից ՀՀ ժամանած ուղևորի մոտ հայտնաբերվել է մալարիա
ԱՆ. Մալարիայով հիվանդի մոտ կա լավացման միտում
Հայաստանում վերջին 10 տարիներին գրանցվել է մալարիայի 3 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա