Առողջապահության նախարարն Ուռուցքաբանության կենտրոն այցի ընթացքում հիվանդի է վիրահատել (լուսանկարներ)
ՀՀ ԱՆ Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ծանոթացել է կենտրոնում իրականացվող բարեփոխումներին:
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մասնավորապես` վերանորոգվել և այցելուներին նորովի է ներկայանում առաջին հարկում տեղակայված ընդունարանը, որտեղ կատարվում է հիվանդների հերթագրումը:
Ընդարձակ սրահներում էլեկտրոնային եղանակով կատարվում է հերթագրում, ամբուլատոր քարտերի բացում, ձևակերպվում է հիվանդության պատմագիրը:
Այս նորարարությունը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանի խոսքով, հնարավորություն է տալիս խուսափելու հերթերի գոյացումից, ինչը դժգոհություն էր առաջացնում հիվանդների շրջանում:
Օրական այստեղ սպասարկվում է ավելի քան 200 այցելու:
Բարեկարգման աշխատանքներ են կատարվել նաև հիվանդանոցի հարակից տարածքում, վերանորոգվել է աստիճանավանդակը:
Ուռուցքաբանության կենտրոնում բուժում ստացող հիվանդներից մեկի, ինչպես նաև Ուրոլոգիական բաժանմունքի և ամբիոնի աշխատակիցների խնդրանքով նախարար Արմեն Մուրադյանը վիրահատել է հիվանդին՝ հաշվի առնելով վիրահատության բարդությունը:
Ներմիզուկային մասնատման վիրահատությունն անցավ բարեհաջող: Հիվանդի վիճակը գնահատվում է բավարար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա