ԵՄ-ն Վրաստանին ֆինանսական աջակցություն կտրամադրի
ԵՄ անդամ երկրները Վրաստանին առաջարկում են ֆինանսական, փորձագիտական աջակցություն, վերակառուցման ծրագրեր: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը ֆինանսական աջակցություն է խնդրել նրանցից: Հայտնում «Սպուտնիկ Ջեորջիան»:
«Ողբերգության առաջին իսկ օրերից Վրաստանը ստանում է աջակցություն ընկերներից ու գործընկեր երկրներից: Շատ շնորհակալություն այն համերաշխության ու համագործակցության համար, որ ցուցաբերվեց առաջին օրերին»,-ասել է վրացի պաշտոնյան:
ԵՄ-ն ու ԵԽ-ն հայտարարություն են տարածել, որ այս ծանր իրավիճակում Վրաստանի կողքին են:
Հայաստանը ևս իր աջակցությունն է հայտնել հարևան երկրին:
Վրաստանի մայրաքաղաքում ջրհեղեղը տեղի է ունեցել հունիսի 14-ի գիշերը: 15 մարդ զոհվել է, որից չորսը հայ քույրեր են`Ժաննա, Լիաննա, Նանա, Սվետլաննա Եղիազարովաները: Անհետ կորած է համարվում 10 մարդ:
Նախորդող հրապարակումներ`
Երևանի կենդանաբանական այգին պատրաստ է ապաստան տրամադրել Թբիլիսիի անօթևան մնացած կենդանիներին
Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն. Կենդանիներին սպանելու հրաման չի եղել
Վրաստանի վարչապետն ասել է, ինքնուրույն կարող են իրավիճակը կարգավորել