Գրիբոյեդով ակումբի հայաստանյան նիստերը, հնարավոր է, այլևս չկայանան. «Հրապարակ»
Գրիբոյեդով ակումբի հայաստանյան նիստերը, «Հրապարակի» տեղեկություններով, ժամանակավորապես սառեցվել են, չի բացառվում, որ այլևս չլինեն, որովհետև Հայաստանը Ռուսաստանի հետաքրքրություններից դուրս է մնացել։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Ինչպես նշել է ակումբի անդամներից մեկը, այստեղ անելիք չկա։ Թեպետ չի բացառվում, որ աշնանը նորից ռուս էմիսարներն այցելեն մեր երկիր։ Հայաստանյան ռուսահպատակներն առանց ռուսաստանյան քարոզիչների էլ այդ գաղափարները հասարակության մեջ տարածելու գործը լավ են անում։ Հիշեցնենք, որ դեռ 2012-ին ակումբը ստեղծվեց հենց այս նպատակով, սկզբնական շրջանում ակումբի նիստերը կիսագաղտնի էին, ռուս հայտնի հեռուստամեկնաբան Կրեմլի ոչ պաշտոնական խոսափող Դմիտրի Կիսելյովի ղեկավարությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան