Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը գնելու մտադրություն չունի. «Ժողովուրդ»
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ևս մեկ անգամ ասել է, որ իր եղբայրը՝ ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գնելու մտադրություն չունի: Սակայն, երբ նա ներկայացրել է ՀԷՑ-ում տիրող իրավիճակը, ըստ էության, կարելի է ասել, պարզաբանել է, թե ինչու իրենք չեն ցանկանում գնել այդ ընկերությունը:
«Համակարգը ֆիզիկապես ու բարոյապես մաշված է, ուստի պետք է լուրջ ներդրումներ արվեն, բայց ներդրումների պորտֆելն այնքան է մեծացել, որ կազմակերպությունն արդեն չի ընկալվում որպես վստահելի գործընկեր` երկարաժամկետ ու ցածր տոկոսադրույքով վարկեր ստանալու համար: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ՀԷՑ-ը տարիներ առաջ արդեն իսկ մոտ 200 միլիոն դոլարի վարկ է ստացել շատ բարձր տոկոսադրույքով՝ 12 տոկոսով: Եվ հիմա ով էլ գնի այս ցանցերը, որոշ առումով պետք է այդ բեռը թեթևացնի, հակառակ դեպքում դարձյալ վստահելի չի լինի և չի կարողանա էժան վարկեր ձեռք բերել»,- պարզաբանել է Կ. Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան