Լ.Ավետիսյան. Հույս ունենք նորաստեղծ պրոբացիայի ծառայությանը դատարաններն ավելի շատ կվստահեն (տեսանյութ)
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնում այս պահին հաշվառված է 1913 դատապարտյալ: Ամենաշատը, որ հաշվառված է եղել մեկ տարվա կտրվածքով՝ անցել է 3000-ի շեմը: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Լևոն Ավետիսյանը:
«Հույս ունենք նորաստեղծ պրոբացիայի ծառայությանը, ունենալով պրոֆեսիոնալ թիմ, դատարաններն ավելի շատ կվստահեն ու վերականգնողական արդարադատությունն ավելի շատ ու ավելի արդյունավետ կկիրառվի»,- նշեց նա:
Ըստ Ա. Ավետիսյանի, եթե Հայաստանում լինեն այլընտրանքային այլ պատժատեսակներ, միգուցե որոշ դեպքերում որպես խափանման միջոց չընտրվի կալանավորումը, ինչը նաև կհանգեցնի քրեակատարողական հիմնարկների բեռնաթափմանը:
Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը գործում է տասը տարի, կատարում է ազատազրկման հետ չկապված երեք պատժատեսակ՝ տուգանք, հանրային աշխատանք, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկում, և երեք վերահսկողական ֆունկցիա՝ պատիժը պայմանականորեն չկիրառված անձանց, պատժից պայմանական վաղակետ ազատման, պատիժը հետաձգվող անձանց նկատմամբ վերահսկողություն:
Նա հայտնեց, որ նոր Քրեադատավարության և Նոր քրեական օրենսգրքերով նախատեսվում են ազատազրկման հետ կապ չունեցող նոր պատիժներ և խափանման միջոցներ:
«Այդ գործառույթները Եվրոպայի խորհրդի երկրներում կատարում է պրոբացիայի ծառայությունը: Մենք ունենք լավ, ամուր հիմքեր, որոնք ստեղծել է այլընտրանքային պատիժների կատարման բաժինը, իսկ գործառույթներն ավելացնելով՝ կունենանք լիակատար պրոբացիայի ծառայություն»,- ասաց արդարադատության փոխգնդապետը:
Նրա կարծիքով, յուրաքանչյուր նոր ստեղծվող ծառայություն ունենում է իր բարդությունները՝ թե աշխատանքային, թե ադմինիստրատիվ. «Հույս ունեմ՝ ամբողջը կհաղթահարվի, քանի որ ունենք կայացած բազա»:
«Իմ կարծիքով՝ ամենակարևորը՝ պրոբացիայի ծառայությունը կաշխատի, թե չի աշխատի միջդատական ու դատական փուլերում, կապված է դատարաններից: Եթե դատարանը ցանկություն ունեցավ, այդ ծառայությունը Հայաստանում կիրականացվի, իսկ եթե չդիմեն պրոբացիայի ծառայողին տվյալ իրավախախտի վերաբերյալ զեկույց ներկայացնելու համար, չի գործի»,- ասաց նա:
Ըստ Լ. Ավետիսյանի, կարևոր է այս ծառայության երրորդ և չորրորդ գործառույթները՝ պատժային և հետպատժային փուլերը, այսինքն՝ «կարողանանք նորմալ անձ վերադարձնել հասարակությանը, աջակից լինենք, որ վերասոցալիազացիա կատարվի ու հասարակությունում իր տեղը գտնի»:
Նախատեսվում է, որ Հայաստանում 2016 թվականից պրոբացիայի ծառայությունը սկսկի գործել: Նշենք, որ Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանը աջակցում է Եվրոպայի խորհուրդը:
Նախորդող հրապարակումներ՝
Արթուր Հովհաննիսյան. Պրոբացիայի ծառայությունը պետք է դիտարկել ոչ թե ուժային, այլ հումանիտար կառույց (տեսանյութ)
Պրոբացիայի ծառայության ներդրման դեպքում կոռուպցիոն ռիսկերից խուսափելու հիմնական եղանակն՝ ըստ փորձագետի
Միջազգային փորձագետ. Բանտ ուղարկելը հարցի լուծում չէ
ՀՀ-ում ազատազրկումը որպես պատժատեսակ շատ է կիրառվում. Ս. Քրմոյան
Քրեական արդարադատության դերակատարները կդիմե՞ն, թե՞ չեն դիմի պրոբացիայի ծառայությանը. փորձագետ (տեսանյութ)
«Փորձելու ենք պրոբացիոն ծառայությունը ներդնել փուլային ճանապարհով»
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին
ԵԽ-ն շարունակելու է աջակցել պրոբացիոն ծառայության ոլորտում՝ հայաստանցի գործընկերներին. ԵԽ ներկայացուցիչ
Պրոբացիայի ծառայություն. Ի՞նչ խնդիրներ է լուծելու և ինչպե՞ս կընդունվի
Քրմոյան. Մինչև 2016 թ. սկիզբը պրոբացիոն ծառայությունն ամբողջությամբ կգործի (Տեսանյութ)
Վարչապետ. Մեծապես կարևորում եմ պրոբացիոն ծառայության ներդրումը
Պրոբացիոն ծառայության ներդրմանը վերաբերող օրենսդրական փաթեթը շուտով կներկայացվի կառավարություն
Պրոբացիոն ծառայությունը որպեսզի աշխատի, պետք է դատավորները մի փոքր փոխեն իրենց մտածելակերպը. Լ. Ավետիսյան
Հովհաննես Մանուկյան. ՀՀ-ում պրոբացիոն ծառայություն կներդրվի 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին