Ժաննան ինձ համար կմնա բացարձակ մաքուր ու անկրկնելի. Շեպելև
«Մենք միշտ կրկնում էինք` երջանկությունը լռություն է սիրում: Ես մնում եմ հավատարիմ այդ խոսքերին, քանի որ Ժաննան ինձ համար կմնա բացարձակ մաքուր ու անկրկնելի երջանկություն»,-իր Facebook-յան էջում գրառել է Ժաննա Ֆրիսկեի ամուսինը` Դմիտրի Շեպելևը:
«Մենք չենք հանձնվել և պայքարում էինք հաղթելու համար: Ասում են` 2 տարին նման իրավիճակում շատ-շատ էր: Բայց, իհարկե, մեզ համար քիչ էր: Ես վստահ գիտեմ, որ մենք չէինք կարող այդ ամենն անել առանց Ձեզ: Ցանկանում եմ յուրաքանչյուրիդ շնորհակալություն հայտնել. ով գումար է նվիրաբերել Ժաննայի բուժման համար, աղոթել է նրա համար կամ ուղղակի մտածել նրա մասին, ցանկացել ուժ ու երջանկություն: Ցանկանում եմ, որ իմանաք` այս երկու տարին, մեծ մասամբ ձեր շնորհիվ էր: Շնորհակալություն:
Ցանկանում եմ երջանկություն Ձեզ, ձեր հարազատներին: Առաջիկայում կցանկանայի կենտրոնանալ նրանց առողջության վրա, ովքեր ինչպես մենք, չեն հանձնվում, պայքարում են առողջության ու կյանքի համար», -գրել է Շեպելևը:
Ռուս էստրադայի աստղ Ժաննա Ֆրիսկեն, որ երկար ժամանակ գլխուղեղի ուռուցքի դեմ էր պայքարում, մահացել է հունիսի 15-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա