Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի
Թբիլիսիում տեղի ունեցած հեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի: Այս մասին գրում է Գրուզիա online կայքը:
Հիշեցնենք, որ Թբիլիսում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 4-ը հայ. Սվանիձե փողոցում գտնվող տան մոտակայքում հայտնաբերվել է ազգությամբ հայ 4 կնոջ դի (Ժաննա, Լիաննա, Նանա, Սվետլաննա Եղիազարովաներ):
Ըստ նույն աղբյուրի, ջրհեղեղի հետևանքով 9 մարդ համարվում է անհայտ կորած, հիվանդանոցներում գտնվում է 7 հոգի: Ընդհանուր առմամբ, տուժել է 266 մարդ:
Հեղեղի հետևանքով Թբիլիսի կենդանաբանական այգու կենդանիների գրեթե կեսը սատկել են: Ներկա պահին ընթանում են վերականգնողական աշխատանքեր:
Հիշեցնենք, որ հունիսի լույս 14-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղել էին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները:
Նախորդող հրապարակումներ՝
Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 4-ի (լրացված)
Հայտնի են Թբիլիսիում զոհված հայազգի քաղաքացիների անունները
Երևանի կենդանաբանական այգին պատրաստ է ապաստան տրամադրել Թբիլիսիի անօթևան մնացած կենդանիներին