Վրացի ու բելառուս ըմբիշները կռվել են Բաքվում
Վրաստանի ու Բելառուսի ազատ ոճի ըմբիշները կռվել են Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ժամանակ: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: Միջադեպը գրանցվել է մինչև 57 կգ քաշային կարգում բելոռուս Վլադիլավ Անդրեևի և վրացի Վլադիմիր Հինչեգաշվիլու գոտեմարտի ընթացքում: Անդրեևի օգտին 2:1 հաշվի ժամանակ մրցակիցն ապտակել է նրան: Բելոռուս մարզիկը նույն կերպ է պատասխանել, որից հետո նրանց միջև կռիվ է սկսվել:
Մրցավարները միջամտել են բախմանը: Կռվի պատճառով գոտեմարտը դադարեցվել է, և մարզիկներին հեռացրել են մրցագորգից: Մրցավարների որոշմամբ երկուսն էլ որակազրկվել են, և նրանց 0:4 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցվել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին