Կոնսերվատորիան ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական է ստացել
Այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (ԵՊԿ) տեղի է ունեցել գիտխորհրդի նիստ, որի ընթացքում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Հավատարմագրման հանձնաժողովի քարտուղար Անահիտ Ութմազյանը հանդիսավոր կերպով բուհին են հանձնել ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայականը:
Ռուբեն Թոփչյանը, շնորհավորելով բուհին, նշել է, որ հավատարմագրում ստանալը բուհի համար որակի նոր մշակույթի սկիզբն է: Նա վստահություն է հայտնել, որ 4 տարի անց ԵՊԿ-ն, որակի ապահովման շարունակական գործընթացների և փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի իրագործման արդյունքում, հավատարմագրման կդիմի արդեն նոր ձեռքբերումներով, ռեսուրսներով ու հաղթահարված մարտահրավերներով:
ԵՊԿ ռեկտոր Շահեն Շահինյանը նշել է, որ երկար ճանապարհ անցել նպատակին հասնելու համար. «Ինքներս ենք շահագրգռված արդյունավետ կրթական գործընթաց իրականացնելու մեջ»:
Հիշեցնենք, որ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի ապրիլի 11-ի որոշմամբ ԵՊԿ-ին շնորհվել է 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա