Աշխատանքային գրքույկի չլինելը տեղեկատվական պակաս չի առաջացնելու. Գագիկ Մակարյան
Աշխատանքային գրքույկները զուտ տեղեկատվական բնույթի փաստաթղթեր են, այսօր դրանք ավելորդ փաստաթուղթ են դարձել և աստիճանաբար կորցնում են իրենց նշանակությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Այսօրվա վիճակով տվյալների բազան ամեն ամիս թարմացվում է էլեկտրոնային տարբերակով: Մենք քննարկել ենք գրքույկների վերացման հարցը աշխատանքի և սոցիալական նախարարության հետ և տվել ենք մեր համաձայնությունը: Իրենց համաձայնությունն են տվել նաև արհմիությունները»,-նշեց Գ. Մակարյանը՝ օրինակ բերելով որ, շատ երկրներ՝ անգամ հարևան Վրաստանը վաղուց անցել են միացյալ էլեկտրոնային բազաների:
Նրա խոսքերով, անհատական արխիվները չեն ոչնչացվում և անհանգստանալու կարիք չկա, որ խորհրդային ժամանակներում աշխատած մարդիկ թոշակի անցնելու խնդիր կունենան:
Անդրադառնալով մեկ աշխատանքից մյուսի անցնելու հարցին՝ նա ընդգծեց, որ այսօր աշխատանքի են ընդունվում գիտելիքների, ռեզյումեների հիման վրա, ոչ թե աշխատանքային գրքույկի, իսկ հաշվառումները էլեկտրոնային տարբերակով պահվում են. «Աշխատանքային գրքույկի չլինելը տեղեկատվական պակաս չի առաջացնելու»:
Հայաստանի գործատուների միության նախագահը տեղեկացրեց, որ աշխատանքային գրքույկները կիրառությունից վերջնական դուրս կգան 2017 թվականից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին