Աշակերտների կողմից պատրաստված լավագույն խաղերի ցուցադրություն`Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ) 7-րդ դասարանցիների համար կազմակերպել է Kodu ծրագրավորման դասընթացներ, որին մասնակցել է 4 դպրոց՝ ընդհանուր քանակով 141 աշակերտ։ Դասընթացները տևել են շուրջ 1 ամիս, որի ընթացքում աշակերտները սովորել են ծարագրավորման հիմունքներ, խաղերի և անիմացիաների պատրաստում, ալգորիթմական մտածելակերպ և ձեռք են բերել թիմում աշխատելու ունակություն։
Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի մամոլի ծառայության փոխանցմամբ, դասընթացի ընթացքում աշակերտները բաժանվել են թիմերի և ստեղծել են իրենց նախընտրած թեմայով խաղեր։ Որպես արդյունք հունիսի 18-ին, ժամը 13։00, Գյումրի տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա աշակերտների կողմից պատրաստված լավագույն խաղերի ցուցադրությունը:
Նախատեսվում է, որ ծրագիրը կկրի շարունակական բնույթ և արդյունքում վերապատրաստված ուսուցիչները դասընթացները կշարունակեն դպրոցներում՝ Kodu վիզուալ ծրագրավորման գործիքը սովորեցնելով նաև այլ աշակերտների։ Ելնելով ծրագրի շարունակականությունն ապահովելու և նոր դպրոցներ ներգրավելու անհրաժեշտությունից նույն օրը, ժամը 15։00-ին կկազմակերպվի հանդիպում-քննարկում Գյումրիի մի շարք այլ դպրոցների ներկայացուցիչների հետ:
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կարևորագույն ուղղություններից է մասնագիտական կարողությունների զարգացումը և տարբեր կրթական ծրագրերի, դասընթացների կազմակերպումը՝ ուղղված տարածաշրջանի երիտասարդների հմտությունների և գիտելիքների զարգացմանը ՏՏ, մաքուր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, հեռահաղորդակցության, մուլտիմեդիայի և այլ ոլորտներում:
ԳՏԿ-ն ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան