Հովհաննես Մանուկյան. Շանթ Հարությունյանի անվտանգությունը լիարժեք ապահովված է
«Լիարժեք ապահովված է Շանթ Հարությունյանի անվտանգությունը, բայց բոլոր դեպքերում իմ վերահսկողական ծառայությունը երեկ եղել է պարոն Հարությունյանի մոտ, զրուցել նրա հետ, փորձել հասկանալ իրավիճակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է ապահովված Շանթ Հարությունյանի անվտանգությունը:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը դիմել էր տեղաբաշխման հանձնաժողովին, որպեսզի իրեն տեղափոխեն առանձին խուց, քանի որ, իր կարծիքով, իր անվտանգությանն ուղղված վտանգ է զգում: Տեղաբաշխման հանձնաժողովի որոշմանը սպասելիս Շանթ Հարությունյանը հացադուլ էր հայտարարել, ինչին միացել էր նրա հետ դատապարտված ընկերը` Վարդան Վարդանյանը:
Հ. Մանուկյանը կրկնեց, որ անվտանգության հետ կապված խնդիր չկա, բայց քանի որ դատապարատյալն ինքը խնդրել է ռեժիմի փոփոխություն, այդ խնդրանքը երեկ բավարարվել է, և համապատասխան տեղափոխություն կլինի:
Նախորդող հրապարակումներ՝
Շանթի դիմումը բավարարվել է
Շանթ Հարությունյանն իր անվտանգության հետ կապված սպառնալիքներ է տեսնում. Փաշինյան
ՔԿՀ-ում քննարկում են Շանթի դիմումը
Մարուքյանը Շանթ Հարությունյանին և Վարդան Վարդանյանին խնդրել է դադարեցնել հացադուլը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան