Իրանի ֆինանսներ նախարար. Երկու երկրների միջև որևէ խոչընդոտ գոյություն չունի
Պետք է օգտվել առկա հնարավորություններից և կարողություններից` բոլոր բնագավառներում երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու համար: Այս մասին հայտարարել է է Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ալի Թայեբնիան Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպման ժամանակ: Իրանցի նախարարը հայտարարել է, որ երկու երկրների միջև որևէ խոչընդոտ գոյություն չունի:
ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարար Թայեբնիան բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի միջև դարերի ընթացքում ձևավորված բարիդրացիական հարաբերությունները:
Իր հերթին դեսպան Թումանյանը նույնպես գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև բարեկամական և փոխշահավետ հարաբերություններից և կարևորել երկկողմ տնտեսական հարաբերությունները քաղաքական հարաբերությունների մակարդակին հասցնելու և այդ ուղղությամբ համատեղ քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը: