ՌԴ ԱԴԾ պետ. ԻԼԻՊ-ը բացահայտ հայտարարում է ԱՊՀ-ում իրավիճակը ապակայունացնելու մասին
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունների պետ Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը պետք է զարգացնի միջազգային գործընկերների հետ փոխգործակցությունը, որոնց տարածքում ԻԼԻՊ-ի անդամները ստեղծում են իրենց ճամբարները, քանի որ խմբավորումը մտադիր է ապակայունացնել իրավիճակը ԱՊՀ-ում:
««Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» իր բջիջներ է հիմնում աշխարհի տարբեր անկյուններում և բացահայտ հայտարարում է ԱՊՀ-ում ու Կենտրոնական Ասիայում իրավիճակը ապակայունացնելու մտադրության մասին: Դրա հետ կապված անհրաժեշտ է, որ ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը զարգացնի և խորացնի համագործակցությունը միջազգային գործընկերների, առաջին հերթին այն երկրների համապատասխան մարմինների հետ, որոնց տարածքներում ԻԼԻՊ-ի էմիսարները և նրանց հավատարմության երդում տված ահաբեկչական խմբավորումները հիմնում են իրենց ճամբարները ու մատակարարման բազաները, մշակում զինյալներ ու զենք ուղարկելու գծապատկերները»,-ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի 15-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտարարել է Բորտնիկովը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան