Բիբինը Նազարյանին սպառնում է անորակ հոսանքով
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում, մինչև սակագնի բարձրացման մասին որոշման քվեարկությունը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը ընթերցեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ղեկավար Եվգենի Բիբինի նամակը: Նազարյանը նախ ասաց, որ Բիբինն իր ինն էջանոց նամակում փորձել է համոզել, ապացուցել, որ չհիմնավորված է ՀԾԿՀ-ի որոշումը` սակագինը 6.93 դրամով բարձրացնելու մասին, այնուհետև ընթերցեց նամակից մի պատառիկ.
«ՀԾԿՀ հանձնաժողովի որոշման նախագիծը հաստատվելու դեպքում ընկերությունը չի կարող երաշխավորել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակին և հուսալիությանը ներկայացվող անհրաժեշտ պահանջների բավարարումը, ինչպես նաև ապահովել մատուցվող ծառայության որակին ու բարելամանն ու պահպանմանն ուղղված անհրաժեշտ ծավալի ներդրումների իրականացումը: Վերը նշվածի առնչությամբ սակագնի հաստատումից հետո ընկերությունը կդիմի հանձնաժողովին ստեղծված իրավիճակում լիցենզավորված գործունեության իրականացման հնարավորությունը քննարկելու նպատակով:
Միաժամանակ, ցանկանում ենք ընդգծել, որ նման մոտեցման դեպքում երբ սակագնում անտեսվում է տնտեսապես հիմնավորված ծախսերի գերակշիռ մասը, ընկերությունը հորդորում է հանձնաժողովին ուշադրություն դարձնել կայացված որոշման կարևորությանը և դրանից բխող պատասխանատվությանը, քանի որ այս պարագայում ընկերությունը հայտարարում է իր պարտականությունների անհրաժեշտ ծավալով կատարման անհնարինության մասին»:
Թեմային առնչվող`
Մենք էլ ենք վիրավորված Բիբինից. Նազարյան (տեսանյութ)
Սա աննախադեպ երևույթ է. Նազարյանը՝ նիստին Բիբինի չմասնակցելու մասին (տեսանյութ)
Հայաստանում օգոստոսի 1-ից կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը (Լուսանկարներ)
Մեզ չեն վստահում. Խոստովանում է Ռոբերտ Նազարյանը (Տեսանյութ)