Սա աննախադեպ երևույթ է. Նազարյանը՝ նիստին Բիբինի չմասնակցելու մասին (տեսանյութ)
«Սա աննախադեպ երևույթ է, առաջին անգամն է, որ լիցենզավորված ընկերությունը հայտ է ներկայացնում 17 դրամ սակագինը բարձրացնելու մասին ու չի ներկայանում նիստին: Նման բան չէր եղել Հանձնաժողովի գործունեության ընթացքում»,-այսօր Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացրած հայտի քննարկման ժամանակ հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Նա կտրուկ հրաժարվեց գնահատել Բիբինի՝ նիստին մասնակցելու հրավերը մերժելը և նիստին չներկայանալը, այլ ուղղակի ասաց, որ «ճիշտ չեն արել»:
Նազարյանը նաև նշեց, որ երեկ երեկոյան ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ՀԾԿՀ-ին գրություն է ուղարկել, որում հանձնաժողովին մեղադրում է «ոչ համակարգային մոտեցման մեջ»:
«Պետք է հասկանալ, որ 17 դրամից 10 դրամին մենք հավանություն չենք տվել ու հիմնավորել ենք, և ցանկացած մարդու կարող ենք ասել, թե ինչու չենք հիմնավորել և արդյունքում մերժել ենք 13 մլրդ դրամ նորոգման համար նախատեսված ծախսերի համար սակագինը բարձրացնելու մասին առաջարկը»,-ներկայացրեց Ռոբերտ Նազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան