Մենք էլ ենք վիրավորված Բիբինից. Նազարյան (տեսանյութ)
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին ներկա ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը զեկուցող` Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվում էր հիդրոէլեկտրակայաններում ձևավորվող սակագնային քաղաքականությունից, երբ նիստը վարող ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը ընդհատեց նրան՝ ասելով, որ այդ հարցերի մասին վաղուց հայտարարվել է, և պատգամավորը կրկնվում է:
Նազարյանի զգուշացումը վրդովվեցրեց Մարգարյանին, և նա հայտարարեց, որ Բիբինը «վիրավորել է մեզ բոլորիս, Ազգային ժողովին, հայ ժողովրդին»:
«Վաշխառուի պես վերցնում է բոլոր հէկ-երից ու վաճառում հայ ժողովրդին, բա ըտենց բան ե՞ն անում, բա ո՞նց է հանձնաժողովը խաբեբայի խոսքերը հիմք ընդունում»,-դիմելով Նազարյանին հայտարարեց ՕԵԿ-ական պատգամավորը:
«Ձեր վրդովմունքը մեզ էլ է պատել, մենք էլ ենք վիրավորված Բիբինից»,-արձագանքեց Նազարյանը: