Այսօր կորոշվի էլէներգիայի սակագնի հարցը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` (ՀԾԿՀ) այսօր քիչ հետո կայանալիք նիստում կքննվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացրած հայտը, որով նրանք առաջարկում են էլէներգիայի սակագինը բարձրացնել 17 դրամով:
Ռուսական կողմից շահագործվող ընկերության այս առաջարկությունը, սակայն չէր ընդունվել ոչ հասարակության, ոչ էլ գործադիր իշխանության կողմից, և վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ էլեկտրաէներգիան կթանկանա 6,93 դրամով:
Սակագնի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությունն այսօր բողոքի ակցիա չի անցկացնի, ինչպես հայտարարվել էր, ակցիան կկայանա հունիսի 19-ին:
Նկատենք, որ այս պահին ոստիկանության ծառայողներն արդեն խմբված են ՀԾԿՀ շենքի դիմաց, հավանաբար, հասարակական կարգը պահպանելու համար: