Հայաստանում օգոստոսի 1-ից կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը (լուսանկարներ, տեսանյութ)
Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը այսօր տեղի ունեցած նիստում մասնակի բավարարեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության հայտը. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա ոչ թե 17 դրամով, այլ 6,93 դրամով:
Հանձնաժողովի անդամները որոշումը կայացրեցին միաձայն:
Մինչև հանձնաժողովը կկայացներ որոշումը դրսում բողոքի ցույցի նախաձեռնող երիտասարդներից Վահագն Մատինյանը, որին ի վերջո, թույլ տվեցին գալ, մասնակցել նիստին, Հանձնաժողովին խնդրեց հետաձգել նիստը, լավ մտածել: Նույն առաջարկն արել էր նաև ԱԺ պատգամավոր, Օրինաց երկիր կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան