Տրվեց Պրոբացիայի պիլոտային ծառայության մեկնարկը (տեսանյութ)
«Այսօր կարևոր և պատմական օր է»,- Պրոբացիայի ծառայության պիլոտային մեկնարկն ազդարարող միջոցառման ժամանակ ասաց Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը:
Այսօրվանից Վանաձորում և Երևանի Շենգավիթ վարչական շրջանում սկսում են գործել պրոբացիայի ծառայության պիլոտային ստորաբաժանումները: Ըստ Ն.Ավետիսյանի, պիլոտային ծրագիրն էական նշանակություն կունենա պրոբացիայի ծառայության արդյունավետ իրականացման համար:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էլ նշեց, որ սկսվում է այլընտրանքային պատիժների համակարգի լիարժեք ներդրման, պրոբացիայի ծառայության ադապտացիայի շրջանը:
«Նորվեգիայի կառավարության և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը կարևորում ենք, քանի որ հնարավորություն է տալիս ոչ միայն համապատասխան ծառայողներին մոտեցնել այս գործընթացին, այլ նաև փորձաշրջանի ընթացքում կարձանագրենք այն խնդիրները, որոնք առկա են, հետևություններ կանենք, այդկերպ օրենսդրական փուլում սխալներ թույլ չենք տա: Այս շրջանը կօգնի մեզ ճիշտ լուծումներ գտնել»,- ասաց նախարարը:
Հ. Մանուկյանի խոսքով, կառավարությունը հավանության է արժանացրել պրոբացիայի ծառայության ստեղծման հայեցակարգը, որը պետք է առաջիկայում հիմք հանդիսանա համապատասխան օրենսդրություն ձևավորելու համար:
«Այլընտրանքային պատիժների իրականացման, պրոբացիայի ծառայության արդյունավետ իրականացման համար կարևոր է քաղաքական կամքը»,- ընդգծեց արդարադատության նախարարը:
Ըստ Մանուկյանի, մշտապես որևէ նոր ծրագիր սկսելիս թերահավատություն է լինում, որ Հայաստանում հնարավոր չի իրականացնել. «Պետք է չվախենալ ու գնալ առաջ»:
Նախատեսվում է, որ 2016 թվականից Հայաստանում կսկսի գործել պրոբացիայի ծառայությունը:
Նախորդող հրապարակումներ՝
Թե ինչքանով արդյունավետ կգործի պրոբացիայի ծառայությունը ՀՀ-ում՝ կախված է շահագրգիռ մարմիններից. փորձագետ (տեսանյութ)
Լ.Ավետիսյան. Հույս ունենք նորաստեղծ պրոբացիայի ծառայությանը դատարաններն ավելի շատ կվստահեն (տեսանյութ)
Արթուր Հովհաննիսյան. Պրոբացիայի ծառայությունը պետք է դիտարկել ոչ թե ուժային, այլ հումանիտար կառույց (տեսանյութ)
Պրոբացիայի ծառայության ներդրման դեպքում կոռուպցիոն ռիսկերից խուսափելու հիմնական եղանակն՝ ըստ փորձագետի
Միջազգային փորձագետ. Բանտ ուղարկելը հարցի լուծում չէ
ՀՀ-ում ազատազրկումը որպես պատժատեսակ շատ է կիրառվում. Ս. Քրմոյան
Քրեական արդարադատության դերակատարները կդիմե՞ն, թե՞ չեն դիմի պրոբացիայի ծառայությանը. փորձագետ (տեսանյութ)
«Փորձելու ենք պրոբացիոն ծառայությունը ներդնել փուլային ճանապարհով»
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին
ԵԽ-ն շարունակելու է աջակցել պրոբացիոն ծառայության ոլորտում՝ հայաստանցի գործընկերներին. ԵԽ ներկայացուցիչ
Պրոբացիայի ծառայություն. Ի՞նչ խնդիրներ է լուծելու և ինչպե՞ս կընդունվի
Քրմոյան. Մինչև 2016 թ. սկիզբը պրոբացիոն ծառայությունն ամբողջությամբ կգործի (Տեսանյութ)
Վարչապետ. Մեծապես կարևորում եմ պրոբացիոն ծառայության ներդրումը
Պրոբացիոն ծառայության ներդրմանը վերաբերող օրենսդրական փաթեթը շուտով կներկայացվի կառավարություն
Պրոբացիոն ծառայությունը որպեսզի աշխատի, պետք է դատավորները մի փոքր փոխեն իրենց մտածելակերպը. Լ. Ավետիսյան
Հովհաննես Մանուկյան. ՀՀ-ում պրոբացիոն ծառայություն կներդրվի 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին