Բիբինը անհնարին է համարել մասնակցել ՀԾԿՀ նիստին (տեսանյութ)
Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության նախագահ Եվգենի Բիբինը չի մասնակցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին: ՀԾԿՀ աշխատակազմի ղեկավարը նիստում հայտարարեց, որ Եվգենի Բիբինը գրություն է ուղարկել Հանձնաժողովին տեղեկացնելով, որ «մի շարք պատճառներից ելնելով անհնարին է» իր մասնակցությունը նիստին: Բիբինը, սակայն, պատճառների մասին չի հայտնել:
Գրության տեքստը կարդալուց հետո Հանձնաժողովի նիստերի դահլիճ մտավ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը և ՀԾԿՀ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին դիմելով հայտարարեց, որ դրսում հավաքվել են կուսակցության ներկայացուցիչներ, որոնք ցանկություն ունեն ներկա գտնվել նիստին: Նազարյանը չընդդիմացավ և ասաց, որ կարող են մի քանիսը գալ դահլիճ և ներկա լինել նիստին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան